
«Գիտեմ, որ Եվրոպայի լիգան միակ մրցաշարն է, որը «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ չի հաղթել». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պատմել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչում «Սելտայի» դեմ կայանալիք խաղի մասին:
«Ես չափից շատ չեմ մտածում ձեռքբերումների մասին: Ես գիտեմ, որ սա միակ մրցաշարն է, որը «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ չի հաղթել: Լավ կլիներ փակել շրջանը և հետո ասել. «Մեր ակումբը հաղթել է ֆուտբոլային աշխարհի բոլոր մրցաշարերը»:
Վնասվածքների պատճառով առաջացած այսքան պրոբլեմների հետ մեկտեղ՝ մեզ համար գերազանց ձեռքբերում կլիներ Եվրոպայի լիգան հաղթելը, և դա թույլ կտար հաջորդ մրցաշրջանում վերադառնալ Չեմպիոնների լիգա:
Մրցաշարում, որտեղ այդքան թիմ է հանդես գալիս, բոլոր մասնակիցները փլեյ-օֆֆում գրեթե նույն մակարդակի են: «Սելտան» հասել է կիսաեզրափակիչ, և դա խոսում է ինքն իր մասին»,- ասել է Մոուրինիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը