Հայաստանում հանքային ջրերի արդյունահանումը նվազել է
Հայաստանում 2016 թվականին հանքային ջրերի արդյունահանումը կազմել է 141.4 հազար խորանարդ մետր: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2015 թվականին հանքային ջրերի արդյունահանումը կազմել էր 163.6 հազար խորանարդ մետր: 2016 թվականին նախորդ տարվա համեմատ այն նվազել է 21.9 հազար խորանարդ մետրով:
2016 թվականին հանքային ջրերի արդյունահանման ծավալն, ըստ ընդերքօգտագործման իրավունքի, կազմել է 869.3 հազար խորանարդ մետր, իսկ 2015-ին` 638.5: 2016 թվականին հանքային ջրերի արդյունահանման ազատ հոսքը կազմել է 727.9, իսկ 2015-ին` 474.9 հազար խոր. մետր:
2016 թվականին հանքային ջրերի ընդհանուր ծավալն, ըստ օգտագործման նպատակի, կազմել է 139.6 հազար խորանարդ մետր: Այդ թվում` 46.7 հազար խոր. մետրն օգտագործվել է շշալցման, 55 հազարխորանարդ մետրը` ածխաթթու գազի կորզման, 16.4 հազար խորանարդ մետրը` բուժական, իսկ 21.5 հազար խորանարդ մետրը ռեկրեացիայի նպատակով:
Հանքային ջրերի հեռացումը 2016-ին կազմել է 221 հազար խորանարդ մետր, որից 173.7 հազար խորանարդ մետրը կոյուղու համակարգով: Կորուստը կազմել է 1.8 հազար խորանարդ մետր: