Ինչպես քնել մինչև առավոտյան 9-ը և աշխատել միլիոններ. Հաջողության պատմություններ
Ոչ բոլոր հայտնի մարդիկ են, որ արթնանում են արևի առաջին շողերի հետ: Կարելի է մի փոքր ուշ արթնանալ, բայց հասցնել հաջողություններ գրանցել բիզնեսում:
Քիչ կարելի է հանդիպել հայտնիների խորհուրդների, որտեղ ասվում է, որ պետք չէ շատ վաղ արթնանալ և հնարավոր է ամեն ինչ հասցնել բոլորից մի քանի ժամ ուշ: Սակայն, կան նաև միլիոնատերեր, ովքեր իրենց օրինակով ցույց կտան, թե ինչպես է պետք հաջողության հասնել՝ հագենալով քնից:
Լսեք ինքներդ ձեզ
Քնից հագենալը ավելի կարևոր է, քան ֆիքսված ժամին արթնանալը: Եթե ձեր արդյունավետության պիկը երեկոյան ժամերին է, ապա պլանավորեք ամենակարևոր բաները երեկոյան:
«Երբ ես ստեղծում էի իմ սեփական ընկերությունը, տանջվելով ստիպում էի ինձ արթնանալ առավոտյա 5-ին, երբեմն անգամ 4-ին: Կես տարի նման կյանքից հետո ես հասկացա, որ վաղ արթնանալը ինձ միայն խանգարում է: Երբ ինձ հաջողվում է քնել 8-9 ժամ, ես աշխատում եմ 2 անգամ ավելի արդյունավետ»:
Բրայան Քլեյթոն (Bryan Clayton), GreenPal ընկերության գործադիր տնօրեն
Սկսեք աշխատել, երբ արթնանում եք
Քրեյգ Վոլֆը (Craig Wolfe), CelebriDucks և Cocoa Canard ընկերությունների նախագահը (մուլտիմիլիոնատեր), կիսվում է արդյունավետ աշխատանքի սեփական օրինակով:
«Սովորաբեր ես արթնանում եմ 8:15 կամ 9-ին, բայց քանի օր իմ արտադրանքը սփռվում է երկրներում, որտեղ այլ ժամային գոտիներ են, ես աշխատում եմ մինչ ուշ գիշեր: Որպեսզի ամեն ինչ հասցնեք, պետք է հստակեցնել այն ժամանակը, երբ դուք 100 տոկոսով հասանելի եք և կարող եք ամեն ինչին հստակ ժամանակ տրամադրել:
Օրինակ՝ ես կարող եմ նաև քնած մնալ, բայց ժամը 9-ից ինձ արդեն զանգահարում են, իսկ ես ցանկացած դեպքում պատասխանում եմ: Օրվա ընթացքում ես ունեմ հատուկ ժամեր, երբ պատասխանում եմ զանգերին, աշխատում եմ և զբաղվում եմ գովազդով: Շատ կարևոր է պլանավորել ժամանակը և հետևել գրաֆիկին»:
Գրագետ կարգավորեք աշխատանքային օրը
Կապ չունի, թե երբ եք արթնանում, կարևոր է ունենալ գրագետ կազմված գրաֆիկ:
«Ամեն աշխատանքային օրը ես ավարտում եմ նրանով, որ պլանավորում եմ հաջորդ օրս: Այդ իսկ պատճառով ես առավոտյան ժամանակ չեմ ծախսում մտքերս հավաքելու և գործերս կարգավորելու վրա»:
Նատաշա Նելսոն (Natasha Nelson), Kauzbots խաղալիքներ արտադրող ընկերության նախագահ
Գտեք ժամանակ ձեզ համար
Հագեցած գրաֆիկով ապրելիս շատ դժվար է գտնել աշխատանքի և անձնական գործերի ճիշտ բալանսը: Բայց պետք է հիշել, որ հաջողությունը միայն աշխատանքը չէ: Ժամանակ գտեք ձեզ համար՝ կարդացեք, զբաղվեք սպորտով, տրվեք խելահեղություններին:
Որպեսզի լինեք հաջողակ, պարտադիր չէ արթնանա լուսաբացի հետ: Ավելի կարևոր է գտնել ուշ արթնանալու դրական կողմերը:
Սիրարփի Աղաբաբյան