4 անսովոր միջոց՝ հիշողությունը լավացնելու համար
Հիշողությունը լավացնելու հազարավոր ձևեր կան, սակայն Լifehacker կայքն առաջարկում է ծանոթանալ 4 անսովոր միջոցների:
1. Նոր գիտելիքներով կիսվեք ինչ-որ մեկի հետ
Ոչ վաղ անցյալում արված հոգեբանական հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ գրեթե ոչինչ չեն մոռանում այն դեպքում, երբ դա պատմած են լինում մեկ ուրիշին: Ինչու՞: Բանն այն է, որ մենք ընդհանրապես ոչինչ չենք մոռանում, սակայն չենք ստանում այդ ինֆորմացիային տիրապետելու «թույլտվությունը»: Այս միջոցը թույլ է տալիս միշտ հիշել մեր ունեցած ինֆորմացիան:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ նման մեթոդը հարմար է հատկապես կրթական գործընթացներում, երբ նյութը սովորելուց հետո այն պատմում ենք, կամ գրի ենք առնում:
2. Շատ զբաղվեք սեքսով
Գիտնականները պարզել են, որ այն կանայք, ովքեր հաճախ են զբաղվում սեքսով ավելի լավ հիշողություն ունեն: Սա պարզվել է հետազոտությունից հետո, որտեղ ավելի ակտիվ սեռական կյանք ունեցող կանայք ավելի լավ են հիշել բառերը, քան մյուսները:
Հեղինակները նշում են, որ սա տեղի է ունենում նեյրոմեդիատորների մակարդակի բարձրացման շնորհիվ: Վերջիններիս մակարդակը բարձանում է սեքսով զբաղվելիս:
Տղամարդկանց լավ հիշողության և սեքսի կապի մասին շատ չի խոսվում, սակայն կան հետազոտություններ, որոնք փաստում են այս կապը ևս:
3. Գրառում արեք սոցիալական ցանցում
Մարդիկ ավելի լավ են հիշում այն իրադարձությունները, որոնց մասին գրառում են արել սոցցանցերում: Սրա մասին խոսում են հետազոտողները ԱՄՆ-ից և Չինաստանից:
Հետազոտության արդյունքում, սոցցանցերի օգտատերեին խնդրել են գրի առնել իրենց մեկ շաբաթում կատարված իրադարձությունները, իսկ շաբաթվա վերջում պատմել այն իրադարձության մասին, որը ավելի լավ է տպավորվել: Ավելի լավ հիշվել են սոցցանցերում նշված իրադարձությունները, և իրադարձության կարևորությունը էական չի եղել:
4. Լսեք վարդագույն աղմուկը
Եվս մեկ հետազտություն ցույց է տալիս, որ մարդիկ, ովքեր լսում են վարդագույն աղմուկ (շշուկ, որը հիշեցնում է ծովի ձայնը), ավելի լավ են քնում և հիշում են ինֆորմացիան: Սակայն, տնային պայմաններում սա իրագործելը մի փոքր բարդ է:
Քանի որ անընդհատ ծովի կողքին լինելը բարդ է, կարող եք օգտվել համացանցում առաջարկվող տարբերակներից:
Սիրարփի Աղաբաբյան