«Մանչեսթեր Յունայթեդի» 25-րդ անպարտելի, բայց ոչ հաղթական հանդիպումը
Անգլիայի առաջնության 35-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցավ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Սուոնսի» հանդիպումը, որն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Առաջինը գոլի հեղինակ դարձան տանտերերը. առաջին խաղակեսի վերջնամասում՝ 45-րդ րոպեին մանկունյանցիները 11-մետրնոց հարվածի իրավունք վաստակեցին, որն էլ հստակ իրացրեց մեկնարկային կազմում հայտնված թիմի ավագ Ուեյն Ռունին:
Երկրորդ խաղակեսի 79-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց «Սոունսիի» ավագ Գիլֆի Սիգուրդսոնը:
Պահեստայինների նստարանին հայտնված հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսի վերջնամասում՝ փոխարինելով Ուեյն Ռունիին:
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Սուոնսի» 1:1
Գոլեր. Ռունի, 45 (11 մետրնոց) – Սիգուրդսոն, 79