Բաժիններ՝

«Նույնիսկ «Ռեալին» և «Բարսելոնային» դժվար կլիներ հաղթել Պրեմիեր լիգան». Յուրգեն Կլոպ

Գերմանացին պնդում է իր տեսակետը:

«Համարում եմ արդյոք Պրեմիեր լիգան ավելի բարդ, քան Լա Լիգա՞ն: Կպատասխանեմ միայն, որ իմ կարծիքով նույնիսկ իսպանական գրանդներին հեշտ չէր լինի հաղթել Պրեմիեր լիգան: Այստեղ շատ դժվար է: Այդպիսին է անգլիական իրականությունը:

Անխոս, «Ռեալը» և «Բարսելոնան» կպայքարեին բոլոր տիտղոսների համար, բայց նրանց համար հեշտ չէր լինի չեմպիոն դառնալ և ես պնդում եմ դա:

Պրեմիեր լիգայում ոչինչ կանխատեսված չէ: Արագությունները բարձր են, խաղում կարող է պատահել ամեն ինչ: Չի կարելի ուղղակի հասնել առավելության 4:0 հաշվով և հանգստանալ խաղի մնացած մասը:

Դա վերաբերում է նաև Բունդեսլիգային, եթե Դուք միայն «Բավարիան» չեք: «Չելսին» խելահեղ մրցաշրջան է անցկացնում, բայց շատ խաղերում հաշիվը եղել է 1:0 և նրանք ստիպված են եղել պահել առավելությունը մինչև եզրափակիչ սուլիչ:

Ես աշխատել եմ երկու տարբեր լիգաներում և կարող եմ ասել, որ այստեղ իսկապես դժվար է: Հարցրեք Պեպ Գվարդիոլային, նա նույն բանը կասի»,- ասել է Կլոպը Marca-ին տված հարցազրույցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս