
««Ռեալում» «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի համար տեղ չէր գտնվի»

Եթե նունիսկ Խեսեին չի հաջողվել խաղալ «Սանտիագո Բերնաբեուում», ապա ֆրանսիացին մտածել անգամ չի կարող:
«Ես միշտ մնացել եմ «Ռեալի» երկրպագու: Այստեղ ես մեծացել եմ, «Ռեալն» ինձ համար ամեն ինչ է և ես հարգում եմ այս ակումբը 100 տոկոսով:
Գրիզմանի տեղափոխությունը «Ռեա՞լ»: Նրա համար այնտեղ տեղ չէր գտնվի: «Ռեալում» բավարար են այն ֆուտբոլիստները, որոնք նրանից ավելի լավն են»,- Խեսեին է մեջբերում Goal.com-ը:
Խեսեն «Ռեալի» սան է: Իսպանացին 2011-16 թվականներին հանդես է եկել մադրիդյան ակումբի կազմում: 2016թ. օգոստոսին Խեսեն 25 մլն եվրոյով տեղափոխվել է ՊՍԺ, իսկ կես տարի անց վարձավճարով տեղափոխվել է «Լաս Պալմաս»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը