
«80 մլն եվրոյով «Մոնակոն» կվաճառի Կիլիան Մբապեի միայն մեկ ոտքը»

Ֆրանսիացու գինը ձգտում է դեպի անսահմանություն:
Ֆուտբոլային գործակալ Ֆեդերիկո Պաստորելոն, ով ներկայացնում է «Մարսելի» պաշտպան Պատրիս Էվրայի շահերը, կիսվել է Կիլիան Մբապեի գնի և առավելությունների վերաբերյալ կարծիքով:
«80 մլն եվրո Մբապեի համա՞ր: Այդքանով «Մոնակոն» կվաճառի Կիլիանի մեկ ոտքը: Մբապեն հիշեցնում է ինձ Անրիին, ով ցույց տվեց իրեն «Յուվենթուսում», որից հետո տեղափոխվեց «Արսենալ»: Բացի այդ նա ունի Տրեզեգեի գոլային հոտառությունը:
Կիլիանը մեծ տաղանդ է, բայց նախ և առաջ նա խելացի տղա է»,- հայտարարել է Պաստորելոն Le 10 Sport-ին:
Transfermarkt-ը Մբապեին գնահատում է 10 մլն եվրո:
Կիլիանի պայմանագիրը Մոնակոյի հետ նախատեսված է մինչև 2019թ.:
Պատրաստեց Անի Գաբուզյանը