Բաժիններ՝

L’Equipe ամսագրի կողմից Պեպ Գվարդիոլան ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլային մարզիչը

Ֆրանսիական L’Equipe ամսագիրը կազմել է աշխարհի ֆուտբոլային մարզիչների թոփ-50-ը:

Կատալոնացի մարզիչ Պեպ Գվարդիոլան, ով գլխավորում է անգլիական «Մանչեսթեր Սիթին», գրավել է ֆրանսիական L’Equipe ամսագրի կողմից կազմված ժամանակակից ֆուտբոլային լավագույն մարզիչների ցուցակի առաջին հորիզոնականը:

Երկրորդ տեղը գրավել է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն: Երրորդը Դիեգո Սիմեոնեն է, ով գլխավորում է Մադրիդի «Ատլետիկոն»:

Թոփ 10-ի մեջ են մտել նաև Կարլո Անչելոտին («Բավարիա»), Ժոզե Մոուրինիոն («Մանչեսթեր Յունայթեդ»), Մասիմիլիանո Ալեգրին («Յուվենթուս»), Յոահիմ Լյովը (Գերմանիայի հավաքական), Զինեդին Զիդանը («Ռեալ»), Լիոնարդո Ժարդիմը («Մոնակո») և Յուրգեն Կլոպը («Լիվերպուլը»):

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գրավել է ընդամենը 13-րդ տեղը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս