Յուրա Մովսիսյանը մասնակցել է «Ռեալ Սոլթ Լեյք»-ի խաղին ու ստացել դեղին քարտ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի նախկին անդամ Յուրա Մովսիսյանը մասնակցել է «Ռեալ Սոլթ Լեյք»-ի հերթական խաղին:
Ամերիկյան ՄԼՍ-ի 9-րդ տուրում «Ռեալ Սոլթ Լեյք»-ը հյուրընկալվել էր «Կանզաս Սիթի»-ին և պարտվել 3:0 հաշվով: Յուրա Մովսիսյանը թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 60-րդ րոպեին, ինչպես նաև ստացել է դեղին քարտ:
Այս տուրից հետո «ՌՍԼ»-ը 8-րդ տեղում է: