Բաժիններ՝

«Սա երկու ջենթլմենների մենամարտ էր և Ջոշուան ինձանից լավն էր». Վալդիմիր Կլիչկո

Ուկրաինացի գերծանր քաշային Վալդիմիր Կլիչկոն մեկնաբանել է բրիտանացի Էնթոնի Ջոշուայի հետ անցկացրած մենամարտի արդյունքները, որում նա պարտվեց 11-րդ ռաունդում: Ջոշուային պատկանող IBF գոտուց բացի խաղարկվում էին նաև թափուր մնացած WBA Super և IBO տիտղոսները:

«Հուսով եմ, որ մենամարտը Ձեզ դուր եկավ: Այսօր հաղթեց լավագույնը: Սա ցնցող իրադարձություն էր բռնցքամարտի համար: Կռվում էին երկու ջենթլմեններ և այսօր նա ինձանից ավելի լավն էր: Շատ ափսոս, որ ինձ մոտ չստացվեց, ես հույս ունեի, որ կհաղթեմ, բայց չստացվեց: Հարգանքս եմ արտահայտում Էնթոնիին և շնորհավորում եմ»,- ասել է Կլիչկոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930