
Ինչի՞ց են դժգոհում երևանցիները. հարցում

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ 168.am-ը փողոցային հարցում է անցկացրել՝ պարզելու համար, թե ո՞րն է Երևանի թիվ 1 խնդիրը, որը նոր քաղաքապետը պետք է լուծի։ Հարցվողները հիմնականում նշում էին, որ խնդիրները շատ են, բայց մեծամասնությունը դժգոհ էր հասարակական տրանսպորտից և քաղաքի մաքրությունից։ Բարձրացվեց նաև աշխատատեղերի ստեղծման հարցը։
«Մեր նրբիրան կանայք կռացած, կամ, ինչպես ասում են՝ «կզած», գնում ու գալիս են, և իրենց նուրբ ձեռքերն այնքան են ուժեղացել, որ դարձել են ուժային սպորտի մեջ առաջատարներ, քանի որ երթուղայինների դռները դժվարությամբ են փակվում»,- նշեց քաղաքացիներից մեկը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում