Բաժիններ՝

«Պատմականորեն «Տոտենհեմը» «Մանչեսթեր Յունայթեդի» և «Լիվերպուլի» հետ գտնվում է նույն մակարդակի վրա». Մաուրիսիո Պոչետինո

«Տոտենհեմի» մարզիչ Մաորիսիո Պոչետինոն վստահ է, որ պատմականորեն իր ակումբը գտնվում է Անգլիայի երկու ամենատիտղոսակիր ակումբների հետ նույն մակարդակի վրա:

«Տոտենհեմը» 2 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն այն դեպքում, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը» ունեն համապատասխանաբար 20 և 18 չեմպիոնական տիտղոս:

«Ես կցանկանայի մնալ «Տոտենհեմում» որքան հնարավոր է երկար ժամանակ, չէ որ այս ակումբն ունի պատմություն, Լոնդոնի ամենապոպուլյար ակումբն է և ավելի պոպուլյար, քան «Արսենալը» և «Չելսին»:

Պատմականորեն «Տոտենհեմը» գտնվում է նույն մակարդակի վրա, ինչ և «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը»»,- հայտարարել է Պոչետինոն:

«Տոտենհեմը» շարունակում է պայքարը տիտղոսի համար ԱՊԼ-ում՝ մրցաշարի ավարտից 6 տուր առաջ հետ մնալով առաջատար «Չելսիից» 4 միավորով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս