Բաժիններ՝

«Մոուրինիոն խփեց Ռունիի դագաղի վերջին մեխը». Ռոյ Քին

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռոյ Քինը գտնում է, որ թիմի հարձակվող Ուեյն Ռունիի կարիերան «Օլդ Թրաֆֆորդում» ավարտվել է:

«Կարմիր սատանաների» ավագը վերադարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի «Անդերլեխտի» հետ պատասխան խաղում՝ վերականգնվելով վնասվածքից հետո:

Բայց, չնայած այն բանին, որ «Մանչեսթեր Յունայթեդին» անհրաժեշտ էր գոլ խփել, իսկ Զլատան Իբրահիմովիչը վնասվածք էր ստացել և ստիպված էր հեռանալ դաշտից, Մոուրինիոն միևնույնն է, չվստահեց Ռունիին:

«Եթե պատկերին ավելի լայն նայենք, ապա Ուեյնի համար սա վերջն է «Մանչեսթեր Յունայթեդում»: Մյուս ֆուտբոլիստների վնասվածքների պատճառով այս մրցաշրջանում նա դեռ կհայտնվի դաշտում, բայց պետք է որ նա սաստիկ զայրացած լինի: Վստահ եմ, որ սա վերջին մեխն էր նրա դագաղում»,- հայտարարել է Քինը:

Ընթացիկ մրցաշրջանում Ռունին բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 31 խաղ, որոնցից 19-ում մեկնարկային կազմում և խփել է 5 գոլ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս