Բաժիններ՝

Սամպաոլին որոշել է գլխավորել Արգենտինայի հավաքականը

«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա իսպանական ակումբից: Ըստ As-ի տեղեկության, մարզիչը որոշել է համաձայնել Արգենտինայի հավաքականը գլխավորելու առաջարկությանը:

«Սևիլիայի» նախագահ Խսոե Կաստրոն արդեն տեղյակ է մասնագետի որոշման մասին: Մրցաշրջանի ավարտից հետո մայիսի 22-ից հետո Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան կհայտարարի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Սամպաոլիի նշանակման մասին:

Հարկ է նշել, որ Սամպաոլիի գործող պայմանագիրը Սևիլիայի հետ նախատեսված է մինչև 2018 թվականը: Պայմանագրում նախատեսված է արգենտինացու ժամանակից շուտ թիմից հեռանալու հնարավորությունը 1.5 մլն եվրո փոխհատուցում վճարելու դեպքում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930