Բաժիններ՝

Էլինա Դանիելյանը շախմատի աշխարհի առաջնության ուղեգիր է նվաճել

Ապրիլի 22-ին Ռիգայում ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը (144 մասնակից, 11 տուր): Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Եզրափակիչ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Հունգարիայի ներկայացուցիչ Տանգ Տրանգ Հոանգի հետ և 7.5 միավորով զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:

Մարիա Գևորգյանը հաղթանակ է տարել, Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Լիլիթ Գալոյանը պարտվել է:

Մկրտչյան` 6.5 միավոր (46-րդ տեղ), Գևորգյան` 5.5 միավոր (75-րդ), Գալոյան` 5 միավոր (97-րդ):

Առաջնության արդյունքներով Էլինա Դանիելյանն աշխարհի անհատական առաջնության ուղեգիր է նվաճել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս