Հոլիվուդի ամենագեղեցիկ կանանց վնասակար սովորությունները
Նրանք հայտնի են և շատ գեղեցիկ: Առաջին հայացքից թվում է, թե այս կանայք թերություններ չունեն և իդեալական են օրվա 24 ժամերի ընթացքում:
Բայց նույնիսկ այսպիսի մեծության աստղերն ունեն վնասակար սովորություններ, որոնք ներկայացրել է AdMe.ru-ն:
1. Սարա Ջեսիկա Փարքեր և Հոլլի Բերրի
Սարա Ջեսիկա Փարքերը, չնայած ցավին, ներսի մասից կծում է այտերը, իսկ Հոլլի Բերրին կծում է շուրթերը, այդ իսկ պատճառով էլ, միշտ շրթներկ է օգտագործել:
2. Ռիհաննա և Քայլի Ջեններ
Հոգեբանները վերլուծել են երգչուհու վարքը և հանգել են այն մտքին, որ Ռիհաննան կախվածություն ունի սոցիալական ցանցերից: Իսկ Քայլի Ջենները խոստովանել է, որ սոցիալական ցանցերն իր համար ամեն ինչ են:
3. Բարբարա Սթրեյզանդ և Միլա Կունիս
Աստղերը շատ են սիրում համեղ կերակրատեսակներ համտեսել:
4. Լանա Դել Ռեյ և Քեթրին Հեյգլ
Երգչուհին և դերասանուհին երկար ժամանակ պայքարել են ծխելու սովորության դեմ, բայց ապարդյուն:
5. Քեմերոն Դիաս և Քեթի Փերի
Շիկահեր սելեբրիթիները հիվանդագին վերաբերմունք ունեն հիգիենայի նկատմամբ:
6. Ջեսիքա Սիմփսոն և Ադել
Իսկ ահա այս երկուսը կախվածություն ունեն մաստակից և չեն կարողանում հրաժարվել այդ սովորությունից: Ադելը յուրաքանչյուր համերգի ընդմիջման ժամանակ բերանը լցնում է մաստակներով: Իսկ ահա Ջեսիքան, չնայած երբեք չի ծխել, կախվածություն ունի նիկոտինային մաստակից:
7. Կիրա Նայթլի և Հելեն Միրեն
Հելեն Միրենը չի թաքցնում էմոցիաները և միշտ ասում է այն, ինչ մտածում է՝ երբեմն դիմելով հայհոյանքների «օգնությանը»: Իսկ Կիրա Նայթլին ուժեղ ձայն ունի, ինչը օգնում է նրան վիճել:
8. Վիկտորիա Բեքհեմ և Քրիստինա Ագիլերա
Նրանք չեն կարողանում ազատվել անընդհատ ինչ-որ նոր բան գնելու մոլուցքից և մեծ գումարներ են ծախսում զգեստապահարանն աընդհնատ թարմացնելու վրա:
9. Ջենիֆեր Լոպես և Սոֆիա Վերգարա
Գուցե հենց սուրճ խմելու սովորությունն է այս շքեղ կանանց գեղեցկության գաղտնիքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը