Բաժիններ՝

Մեսսին մոտ է «Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր կնքելուն

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մոտ է կատալոնական ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրելուն: Ըստ Marca-ի տեղեկության, մոտ ժամանակները Մեսսիի հայրը կժամանի Կատալոնիայի մայրաքաղաք, որպեսզի ավարտին հասցնի գործարքը:

Ֆուտբոլիստի գործող համաձայնագրի ժամկետը «կապտանռնագույնների» հետ նախատեսված է մինչև 2018թ.: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2022թ:

Պրիմերայի 2016-17թթ. մրցաշրջանում Մեսսին անցկացրել է 28 հանդիպում, որոնցում դարձել է 29 գոլի և 10 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս