Պուլյար մայրիկի արտասովոր և շատ համեղ ձվածեղը. անհրաժեշտ է ընդամենը 2 մթերք
Պուլյար մայրիկի ձվածեղը ֆրանսիական խոհանոցի հանրահայտ ուտեստներից մեկն է: Ներկայացնում ենք այս ինքնատիպ ուտեստի լեգենդար բաղադրատոմսը:
Ձվածեղ Պուլյար
Բաղադրիչներ
1. Հավկիթ – 4 հատ
2. Կաթ – 200 մլ
3. Աղ և սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Այս համեղ ձվածեղը պատրաստելը շատ հեշտ է: Անհրաժեշտ է առանձնացնել սպիտակուցները դեղնուցներից: Դեղնուցների մեջ ավելացնել կաթ, աղ և սև պղպեղ, մի փոքր հարել:
2. Սպիտակուցները աղով լավ հարել՝ մինչև լավ պնդանալը:
3. Միջին կրակի վրա տաքացնել տապակը: Լցնել դեղնուցները, տարածել ամբողջ տապակով: Սպասել՝ մինչև դեղնուցները պնդանան:
4. Կրակը լավ ցածրացնել: Դեղնուցների վրա լցնել սպիտակուցը: Չծածկել:
5. Շատ շուտով Դուք կհասկանաք, որ ձվածեղը պատրաստ է: Կիսել ձվածեղը և սպիտակուցով ներքև դնել ափսեի մեջ, զարդարել կանաչիով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը