Բաժիններ՝

Հրեական շատ հյութեղ և համեղ «Պաստրոմա» հավի մսից

Պաստրոման ուտեստ է հրեական խոհանոցից, որը հաճախ կարելի է տեսնել նաև մոլդավական և ռումինական խոհանոցներում: Պաստրոման պատրաստում են տավարի, խոզի մսից, ինչպես նաև հավից և հնդկահավից, նույնիսկ՝ ձիու մսից: Միսը մարինացնում են աղով և հատուկ համեմունքներով՝ հատկապես օգտագործվում է աղացած կարմիր պղպեղ, և այնուհետև ապխտվում է հատուկ եղանակով: Այն մատուցվում է բարակ շերտերով:

Պաստրոմա՝ հավի մսից

Բաղադրիչներ

1. Հավի կրծքամիս – 2 հատ (կամ 1 հատ հնդկահավի)
2. Ջուր – 250 գ
3. Սոյայի սոուս – 100 գ
4. Աղ – 1 ճ/գ
5. Սխտոր – 6 ատամիկ
6. Պղպեղների խառնուրդ – 1 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Խորը թասի մեջ ջուր լցնել, ավելացնել սոյայի սոուսը և աղը: Միսը դնել մեջը և թողնել 2 ժամ:

2. Միսը հանել մարինադի միջից և չորացնել թղթե սրբիչով:

3. Սխտորները մտցնել մսի մեջ, հետո վրան քսել բուսայուղից և պղպեղներից պատրաստված խառնուրդը:

4. Հավի կրծքամսերը կապել սննդային թելով, հետո տեղավորել փայլաթիթեղով պատած տապակի մեջ: Միսը եփել մոտ 20 րոպե, 250 աստիճան տաքացրած ջեռոցում:

5. Պատրաստելուց հետո ջեռոցի դուռը փակ թողնել և միսն այնտեղից չհանել: Պաստորման թողնել ջեռոցի մեջ ևս 4 ժամ, որպեսզի այն լրիվ պատրաստ լինի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս