Բաժիններ՝

Ջուլիա Ռոբերթսը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կինը

Ամերիկյան դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կինն՝ ըստ ամերիկյան People ամսագրի:

«Արդեն 26 տարի է անցել, երբ Ջուլիա Ռոբերթսն առաջին անգամ հայտնվեց People ամսագրի շապիկին, որն այն ժամանակ նվիրված էր «Աշխարհի ամենագեղեցիկները» շարքին: Եվ մինչ այսօր էլ նա շարունակում է մնալ մեր ամենասիրելի սիրունիկը»,- պաշտոնական կայքում գրում է ամսագիրը՝ ակնարկելով 1990 թվականին էկրաններ բարձրացած «Սիրունիկը» (Pretty Woman) ֆիլմը:

49-ամյա դերասանուհին վերջին քառորդ դարում 5-րդ անգամ գլխավորում է People ամսագրի կազմած աշխարհի ամենագեղեցիկ կանանց վարկանիշային աղյուսակը:

2016 թվականին People ամսագիրը աշխարհի ամենագեղեցիկ կնոջ կոչումը շնորհել էր ամերիկյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս