Բաժիններ՝

Արթուր Աբրահամն առաջիկա մենամարտը աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելու քայլ է համարում

Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Ռոբին Կրասնիկիի հետ առաջիկա մենամարտը համարում է քայլ դեպի աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելու նպատակը։ Աբրահամի մամուլի քարտուղարի հաղորդագրության մեջ նշված է. «Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը կայանալու է ապրիլի 22­-ին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում: 

37-­ամյա հայ բռնցքամարտիկի մրցակիցն է 29-­ամյա լեհ Ռոբին Կրասնիկին: Նախօրեին` ապրիլի 18­-ին, բռնցքամարտիկները մամուլի ասուլիսի ձևաչափով հանդիպել են Էրֆուրտում:

Արթուր Աբրահամը շեշտել է, որ իր համար կարևոր է աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելը և ապրիլի 22-­ի մենամարտը քայլ է դեպի իր մեծ նպատակը: 

Այսօր` ապրիլի 19­-ին, բռնցքամարտի բազմաթիվ երկրպագուների և ԶԼՄ­-ների ներկայությամբ տեղի է ունեցել Արթուր Աբրահամի և նրա մրցակցի` Ռոբին Կրասնիկիի բաց մարզումը (մարզիչների մասնակցությամբ):

Սիրված բռնցքամարտիկի երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու մենամարտը Երևանի ժամանակով ժամը 00:30-­ին՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (ապրիլի 22-­ի լույս 23-­ի գիշերը):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս