Ինչո՞ւ էր բացակայում Մխիթարյանը
Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի կենտրոնական խաղում հանդիպեցին «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»: «Օլդ Թրաֆֆորդում» կայացած խաղում մանչեսթերյան ակումբը կարողացավ հաղթանակ տոնել 2՝0 հաշվով:
Մանչեսթերցիները հաղթանակ տոնեցին, չնայած այն բանին, որ մեկնարկային կազմից բացակայում էին այնպիսի առաջտարներ, ինչպիսիք էին Մխիթարյանն ու Իբրահիմովիչը:
Նման կարևոր խաղում պորտուգալացի մասնագետը որոշել էր պահեստայինների նստարանին թողնել իր առաջատարներից երկուսին: Եթե Իբրահիմովիչը խաղավարտին դուրս եկավ մարզադաշտ, ապա Մխիթարյանին մենք անգամ մարզվելիս չտեսանք:
Մոուրինիոն նշել է, որ Մխիթարյանը չի խաղում, քանի որ հոգնած է և ստացել է հանգստի հնարավորություն:
Պորտուգալացին վերջերս հաճախ է նշում, որ իր ֆուտբոլիստները հոգնած են և ֆիզիակապես պատրաստ չեն խաղալ նման գրաֆիկով: Բացի այդ Մոուրինիոն վերջին խաղերից հետո նշում է, որ գոհ չէ մի շարք ֆուտբոլիստների, մանսավորապես կիսապաշտպանների խաղից:
Սիրարփի Աղաբաբյան