Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» փայլուն հաղթանակ է տանում «Չելսիի» նկատմամբ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի շրջանակներում «Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտում տեղի ունեցավ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Չելսիի» միջև հանդիպումը: Տուրի կենտրոնական խաղն ավարտվեց մանկունյանցիների հաղթանակով՝ 2:0:

Հանդիպման հաշիվն առաջին խաղակեսի 7-րդ րոպեին բացեց Մարկուս Ռեշֆորդը: Երկրորդ խաղակեսի 49-րդ րոպեին Անդեր Էրերան կրկնապատկեց հաշվի առավելությունը:

Հիշեցնենք, որ «Կարմիր սատանաների» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտնվել են պահեստայինների նստարանին: Ի տարբերություն Իբրահիմովիչի, Մխիթարյանն այդպես էլ չհայտնվեց խաղադաշտում:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի» 2:0

Գոլեր. Ռեշֆորդ, 7, Էրերա, 49

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս