
«Բանանց-2»-ում օրը սկսվել է ձու կռվացնելով

«Բանանց-2»-ի ֆուտբոլիստների և մարզչական շտաբի անդամների համար օրը սկսվել է Սուրբ Զատիկի տոնի ամենասպորտային բաղադրիչով՝ «ձու կռվացնելու» ավանդույթով, գրում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Սակայն ի տարբերություն ավանդական ձևի, ֆուտբոլիստների մոտ խաղը վերածվել է իսկական մրցաշարի:
Իրական վիճակահանությունից հետո մասնակիցները բաժանվել են զույգերի և մրցաշարը մեկնարկել է 1/16 եզրափակիչ փուլից:
Փոքրիկ խորամանկությունը՝ հում ձուն, բաժին է հասել թիմի խորհրդանիշ Արծիվին, իսկ բոլոր մրցակիցների արգելքները հաղթահարելուց և եզրափակչում հաղթելուց հետո պարտվածների ավարին տիրացել է դարպասապահ Հենրի Ավագյանը: