
Հրդեհ է բռնկվել Տաշիր քաղաքի «Կինոյի տանը». դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

Ապրիլի 16-ին, ժամը 06:31-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Վազգեն Սարգսյան թաղամասի թիվ 5 փողոցի նախկին «Կինոյի տանը» հրդեհ է բռնկվել:
ԻՆչպես տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: