Մեգրելական խաչապուրին՝ Ձեր խոհանոցում. լավագույն բաղադրատոմսը
Էներգետիկ արժեքը 1 չափաբաժնում.
1. Կալորիականություն – 1070 կկալ
2. Սպիտակուցներ – 44.6 գ
3. Ճարպեր – 61.9 գ
4. Ածխաջրեր – 88.9 գ
Բաղադրիչներ
1. Ալյուր – 550 գ
2. Կաթ – 400 մլ
3. Կարագ – 115 գ
4. Չոր խմորիչ – 5 գ
5. Շաքարավազ – 10 գ
6. Բուսայուղ – 7 մլ
7. Խոշոր աղ – 11 գ
8. Պանիր «Սուլուգունի» – 580 գ
9. Պանիր «Իմերեթական» – 170 գ
10. Թթվասեր – 10 գ
11. Ձու – 1 հատ
Պատրաստման եղանակը
1. Ալյուրը (530 գ) մաղել խորը թասի մեջ, ավելացնել խմորիչը, աղը, շաքարավազը, սենյակային ճերմաստիճանի կաթը, բուսայուղը և 20 գ փափուկ կարագը: Լավ խառնել՝ մինչև միասեռ զանգված ստանալը, եթե պետք է ավելացնել մի փոքր ջուր (մոտ 50 մլ): Ծածկել խմորով թասը, թողնել 30-40 րոպե: Խմորը բաժանել 5 մասի. դրանք պետք է շուտ օգտագործել, կամ ուղարկել սառնարան:
2. Միջուկը պատրաստելու համար պետք է խոշոր քերել ամբողջ պանիրը, խառնլ այն ձվի հետ և ավելացնել 20 գ կարագ:
3. Յուրաքանչյուր խմորի վրա մի փոքր ալյուր ցանել և գրտնակել շրջանաձև՝ 5 մմ հաստությամբ: Դանակի ծայրով ծակծկել, որպեսզի օդը դուրս գա:
4. Յուրաքանչյուր շրջանի կենտրոնում դնել միջուկից 150 գ, միացնել ծայրերը և ամրացնել: Մի փոքր ալյուր շաղ տալ, նորից գրտնակել և տալ 8-10 մմ հաստության շրջանի ձև:
5. Նորից ծածկել և տեղավորել չոր տապակի մեջ: Ըստ խաչապուրիների՝ տեղաբաշխել 70 գ սուլուգունին և նույն չափի կարագը, ձուն և թթվասերը. դա շատ համեղ և գեղեցիկ կեղև կդառնա:
6. Խաչապուրիները թխել մաքսիմալ տաք ջեռոցում, մոտ 10 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը