Բաժիններ՝

Մայքլ Օուենը մեկնաբանել է Մխիթարյանի գոլն «Անդերլեխտի»­ հետ խաղում

Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Մայքլ Օուենն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի»­ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլին բելգիական «Անդերլեխտի»­ դեմ Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում:

Ինչպես հաղորդում է բրիտանական Mirror պարբերականը, Օուենն ընդգծել է, որ այդպիսի դրվագներում բոլորը սպասում են գոլի, սակայն իրականում այնքան էլ հեշտ չէ նման դիրքերից գոլ խփել: «Այդպիսի դրվագում բոլորը սպասում են գոլի, բայց եթե ուշադիր նայենք խաղացողի դիրքին, առաջանում է հարց՝ գուցե դա այնքան էլ հեշտ չէ, ինչպես բոլորն են մտածում: Դարպասը դատարկ է և պարզապես պետք է գնդակն ուղարկել ցանցը. այդպիսին է երկրպագուների դիրքորոշումը: Սակայն, երբ գնդակը շարժման մեջ է և պետք է ձախ ոտքով հարվածել այդպիսի սուր անկյունից, դա չի կարող հեշտ լինել»,­- ասել է Մայքլ Օուենը:

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «ՄանչեսթերՅունայթեդը»­ մրցակցի հարկի տակ ոչ ոքի 1­1 հարվածով ավարտեց հանդիպումը: «Մանչեսթեր Յունայթեդի»­ կազմում միակ գոլը հեղինակեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մխիթարյանը նաև ճանաչվեց այդ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս