Բաժիններ՝

Հայաստանյան Teamable ստարտափը 5 միլիոն դոլարի ներդրում է ստացել. azatutyun.am

Մարդկային ռեսուրսների կառավարման ծրագրային ապահովում ստեղծող հայաստանյան Teamable ընկերությունն այսօր հայտարարել է 5 միլիոն դոլարի վենչուրային ֆինանսավորում ստանալու մասին, հաղորդում է azatutyun.am-ը: Ներդրման հիմնական մասը տրամադրել է True Ventures-ը, որը ներդրումներ է կատարել այնպիսի հայտնի ընկերություններում, ինչպիսիք են Fitbit-ը, Ring-ը, Аutomatic-ը:

Ինչպե՞ս է աշխատում Teamable-ը

Teamable-ի հաճախորդ հանդիսացող ընկերության աշխատակիցները իրենց սոցցանցային հաշվեհամարները (Twitter, Facebook, GitHub և այլն) միացնում են Teamable-ին և օգտագործում են այն՝ իրենց սոցցանցերում գտնվող մարդկանց որպես պոտենցիալ աշխատակիցներ երաշխավորելու համար: Իսկ արդեն ընկերության համար նոր աշխատակիցների ներգրավմամբ զբաղվող մասնագետը հնարավորություն է ստանում Teamable-ի միջոցով հայտնաբերել այսպես կոչված՝ «պասիվ տաղանդների» և իրենց աշխատակիցներին, ովքեր թվյալ թեկնածուի հետ կապի մեջ են, խնդրել ծանոթացնել, կապ հաստատել և աշխատանքի առաջարկ ներկայացնել:

Եթե ընկերությունը աշխատակիցների կարիք ունի, Teamable-ը օգտագործում է արհեստական բանականության (AI) ալգոռիթմեր՝ տվյալ աշխատատեղի պահանջներին համապատասխան մարդկանց հայտնաբերելու համար: Բոլոր թեկնածուները երաշխավորություններ են ստանում տվյալ ընկերությունում արդեն իսկ աշխատող մարդկանց կողմից, այնուհետև Teamable-ի ծրագիրը գործիքներ է տրամադրում նրանց հետ կապի հաստատման, հարցազրույցների նշանակման, աշխատանքի և աշխատավարձի առաջարկների ներկայացման և այլ գործառույթների համար:

VentureBeat-ին տված գրավոր հարցազրույցում Teamable-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Լաուրա Բիլազարյանը ընդգծել է, որ վերջին տարիներին նոր տեխնոլոգիաները ավելի հաճախ են օգտագործվում նոր աշխատակիցները հայտնաբերելու, աշխատանքի ընդունելու նպատակով: – «Նոր աշխատակիցների ներգրավման և մարդկային ռեսուրսների կառավարման խնդիրները լուծելու համար սոցիալական ցանցերից և արհեստական բանականությունից օգտվելը հաջորդ տրամաբանական քայլն է», – նշել է Բիլազարյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս