
Սպանություն Արմավիր քաղաքում. կենտրոնական փողոցում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով կնոջ դի. կասկածյալը նախկին ամուսինն է. shamshyan.com

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում կնոջ դի կա:
Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և նույն վարչության Արմավիրի քննչական բաժնի խումբը՝ մարզի քննչական վարչության պետ Թեմուր Ջնդոյանի և բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցում հայտնաբերել են գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով կնոջ դի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում էր Արմավիր քաղաքի բնակիչ 39-ամյա Սյուզաննա Գալստյանը:
Ամբողջությամբ՝ սզբնաղբյուր կայքում։