
«Տարոն Մարգարյանի աշխատանքի ամենամեծ արդյունքը գազելների մեջ առավոտ և երեկոյան կռացած դեռատի աղջիկներն են». Նիկոլ Փաշինյան

«Տարոն Մարգարյանի աշխատանքի ամենամեծ արդյունքը գազելների մեջ առավոտ և երեկոյան կռացած դեռատի աղջիկներն են», – «Ազատության» եթերում, անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքին, ասաց «ԵԼՔ» դաշինքի անդամ, ավագանու ընտրություններում դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այդ դեռատի աղջիկները նվաստացուցիչ պայմաններում են տեղից-տեղ տեղափոխվում։
«Երևանի քաղաքապետարանը թող հրապարակի, թե Տարոն Մարգարյանը վերջին անգամ երբ է քաղաքային տրանսպորտից օգտվել», – նշեց Ն. Փաշինյանը։