
Թունավորում՝ շմոլ գազի արտահոսքից

Հունվարի 30-ին, ժամը 3.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1968 թ. ծնված Զեփյուռ Ս.-ն, 1990 թ. ծնված Գոհար Մ.-ն, 1995 թ. ծնված Իսկուհի Մ.-ն և 1967 թ. ծնված Հրանուշ Ս.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են հունվարի 30-ին, ժամը 00.30-ի սահմաններում, իրենց տանը գազօջախից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Կատարվում է քննություն: