
Սերգեյ Միքայելյանը բորնզե մեդալ է նվաճել Ունիվերսիադայում

Դահուկասահքի Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Միքայելյանը բրոնզե մեդալ է նվաճել Ունիվերսիադայում:
Ունիվերսիադայի դահուկասահքի ազատ ոճ 10 կմ մրցատարածությունը Միքայելյանը հաղթահարեց 27.04 արդյունքով և նվաճեց բրոնզե մեդալ:
Ոսկե մեդալ նվաճեց Դմիտրի Ռոստովցևը:
Նախօրեին դասական ոճ 10 կմ վարժությունում Միքայելյանը 4-րդն էր:
28-րդ Ձմեռային ունիվերսիադան այս տարի անցկացվում է ղազախական Ալմաթի քաղաքում: Մոտ 2000 մարզիկ աշխարհի 57 երկրներից կմրցեն 12 մարզաձևերում:
Ունիվերսիադան մեկնարկել է հունվարի 29-ին և կեզրափակվի փետրվարի 8-ին: