
«Ռեալը» Բենզեմային առաջարկել է անգլիական ակումբներին

«Ռեալի» ղեկավարությունը մտադիր է բաժանվել ֆրանսիացի հարձակվողից:
Մադրիդի «Ռեալի ղեկավարությունը որոշում է կայացրել բաժանվել թիմի ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայից:
Ըստ Diario Gol-ի տեղեկության, մադրիդյան ակումբն ինքն է դիմել «Չելսիին» և «Արսենալին» և առաջարկել է Բենզեմայի տրանսֆերը: Չի բացառվում նաև ֆուտբոլիստի վերադարձը Ֆրանսիա, որտեղ նրան ցանկանում է իր կազմում տեսնել ՊՍԺ-ն:
Բենզեմայի գնալը կարող է նշանակել մեկ այլ հարձակվողի ձեռքբերում: Առաջին հերթին՝ խոսքը գնում է Պիեր-Էմերիկ Օբամեյանգի մասին, ով հետաքրքրված է «Ռեալ» տեղափոխությամբ:
Ընթացիկ մրցաշրջանում Բենզեման ենթարկվել է քննադատության վատ մարզավիճակի և վտանգավոր պահերի ցածր իրացման պատճառով: 27 խաղերում հարձակվողը խփել է 8 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը