
Սերենա Ուիլյամսը վերադարձրեց Աշխարհի առաջին ռակետի կոչումը

Սերենա Ուիլյամսը, ով շաբաթ օրը հաղթեց Australian Open-ը, WTA վարկանիշում վերադարձավ առաջին տեղը: 2016թ. սեպտեմբերից առաջին հորիզոնականը զբաղեցրած Անժելիկ Կերբերն ավարտեց պայքարը 4-րդ ռաունդում և չպաշտպանեց մրցաշարի հաղթողի կոչումը:
WTA վարկանիշ, հունվարի 30
- Սերենա Ուիլյամս (ԱՄՆ)
- Անժելիկ Կերբեր (Գերմանիա)
- Կարոլինա Պլիշկովա (Չեխիա)
- Սիմոնա Հալեպ (Ռումինիա)
- Դոմինիկա Ցիբուլկովա (Սլովակիա)
- Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան)
- Գարբինիեր Մուգուրուսա (Իսպանիա)
- Սվետլանա Կուզնեցովա (Ռուսաստան)
- Մեդիսոն Կիզ (ԱՄՆ)
- Ջոաննա Կոնտա (Մեծ Բրիտանիա)
Պատրաստեց Անի Գաբուզյանը