Անգլիայի գավաթ, 1/8 եզրափակիչ. «Արսենալը» կխաղա «Սաթոնի» հետ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ «Բլեքբերնի»
ԱՊԼ-ի բոլոր թափ-ակումբները հանդիպումները կանցկացնեն մրցակցի հարկի տակ:
Անգլիայի գավաթի 5-րդ ռաունդի վիճակահանությունը ոչ մի դերբի չբերեց. ԱՊԼ-ի բոլոր ակումբները կհանդիպեն «գաճաճ» թիմերի հետ: Գործող գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպի «Բլեքբերնի» հետ, իսկ «Արսենալը»՝ 5-րդ դիվիզիոնում խաղացող «Սաթոնի» հետ: Խաղերը տեղի կունենան փետրվարի 17-20-ը:
Վիճակահանության մյուս արդյունքները
«Բերնլի»-«Լինկոլն»
«Ֆուլհեմ»-«Տոտենհեմ»
«Միդլսբրո»-«Օքսֆորդ»
«Վուլվերհեմփթոն»-«Չելսի»
«Հադերսֆիլդ»-«Մանչեսթեր Սիթի»
«Միլուոլ»-«Դերբի Քաունթի»/«Լեսթեր»
Գավաթի նախորդ տարվա եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Կրիսթալ Փելեսին» (2:1) և 12-րդ անգամ նվաճեց տիտղոսը: 12 տիտղոս է նվաճել նաև «Արսենալը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը