«Սերժ Սարգսյանի դուրս գալը չի բերի ՀՀԿ-ի լուծարմանը». Սոցիոլոգ

«10 քաղաքական ուժեր կարող են հավակնել Ազգային ժողով մտնելուն, որոնցից 5-ն անպայման կլինեն ԱԺ-ում, որովհետև ունեն սոցիալական հենք, կազմակերպչական կառույցներ, խարիզմատիկ դեմքեր ու  ֆինանսներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։

Ըստ նրա՝ այդ 5 կուսակցությունները, որոնք անպայման կլինեն ապագա Ազգային ժողովում՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն,  ՀԱԿ-ը և «Հայկական վերածնունդն» են։

«Քանի որ «Օրինաց Երկիրը» (ՕԵԿ) կորցրել է իշխանական էլեկտորատը, ՀՅԴ-ն՝ ընդդիմադիր էլեկտորատը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» քայքայման վիճակում են, պարզ է, որ ձայների վերաբաշխում կգնա։ Այդ առումով կարող է խորհրդարանում ևս 1-2 կուսակցություններ հանդես գան, այն էլ՝ էլի կախված է նրանից, որ լինի խարիզմատիկ դեմք, թիմ, կազմակերպչական և ֆինանսական ռեսուրներ, որ կարողանան այդ գործընթացն առաջ տանել։ Մենք պետք է կանխատեսենք, որ ապագա խորհրդարանում կլինեն 6-7 կուսակցություններ, կոալիցիան կպահպանի իր դիրքերը, ու քանի որ նոր օրենքով կոալիցիոն միավորումները նախընտրելի են, ապա չի բացառվում, որ ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի կոալիցիային ևս 1-2 կուսակցություններ միանան»,- նշեց Ա. Ադիբեկյանը։

Ա. Ադիբեկյանի խոսքով՝ մնացած ուժերն ինքնավստահ են.

Կարդացեք նաև

««Ժառանգության» հիմնական ձայները Րաֆֆի Հովհաննիսյանի անձնական վարկանիշն է եղել, 7-8 տոկոսից չի իջել Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը, այն, թե նրա դուրս գալը «Ժառանգությունից» ի՞նչ ծավալի ձայն կտանի կուսակցությունից՝  չեմ կարող ասել, հարցումը դա ցույց կտա։ Կան կուսակցություններ, որ, եթե մարդը չկա, կուսակցությունն էլ չկա, դա ԲՀԿ-ն է՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի, «Ժառանգությունն» է՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, ՀԱԿ-ը՝ ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի։ Սերժ Սարգսյանի դուրս գալը, օրինակ, չի բերի ՀՀԿ-ի լուծարմանը, բայց եթե Րաֆֆի Հովհաննիսյանը կամ Արթուր Բաղդասարյանը դուրս գան, ապա դա բավականին մեծ հարված կլինի այդ քաղաքական ուժի ձևավորման գործընթացների համար»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս