
Լավրովը կոչ է արել բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցել Սիրիայի հարցով բանակցություններին

Ռուսաստանը կարծում է, որ Սիրիայի ճգնաժամի կարգավորմամբ շահագրգիռ բոլոր կողմերը պետք է արձագանքնեն բանակցային գործընթացին մասնակցելու հրավերին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հայտնում է RIA Novosti-ն։
«Նրանք, որոնք շահագրգիռ են սիրիական ճգնաժամի կարգավորմամբ և պայմանների ստեղծմամբ, երբ անձամբ սիրիացիները, բոլոր սիրիական խմբերը՝ և՛ էթնիկ, և՛ դավանաբանական, և՛ քաղաքական, կարող են լուծել հարցը, թե ինչպիսին են ցանկանում տեսնել իրենց երկիրը, բոլորը պետք է արձագանքեն բանակցային գործընթացին մասնակցելու հրավերին»,- ասել է նա։
Լավրովի խոսքով՝ «նրանք, որոնք առաջ են քաշում ինչ-որ նախնական պայմաններ, նախատեսված չեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով, ով փորձում է ներկայանալ որպես միակ օրինական ընդդիմադիր միավորում, կարծում եմ, որ անհրաժեշտ է համբերատար շարունակել նրանց հրավիրել, բայց ոչ համոզել»,- ասել է նա։