Բաժիններ՝

Գովազդի «անտանելի» անհրաժեշտությունը

«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի պրեմիերայից հետո մենք զրուցեցինք «Շարմ Հոլդինգի» տնօրեն Կարեն Ղազարյանի հետ՝ ֆիլմում առկա գովազդի վերաբերյալ: Մեր հարցին՝ չէ՞ր խանգարում նմանօրինակ ֆիլմում ակնառու գովազդի առկայությունը, Կ. Ղազարյանը պատասխանեց.

«Այն բոլոր ֆիլմերում, որոնք մենք նկարահանում ենք, փորձում ենք հնարավորիս ներդաշնակ ներառել գովազդ, որպեսզի այն աչք չծակի և չխանգարի ֆիլմին: Սակայն, բնականաբար, ֆիլմ նկարելու համար գովազդներն անհրաժեշտ են»:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է՝ որոշ ժամանակ անց «Կյանք ու կռիվ»  և «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմերը մի օր դառնան հեռուստատեսային՝ մի քանի սերիանոց ֆիլմեր, Կ. Ղազարյանը պատասխանեց.

«Կա նաև ռեժիսորի նկարահանած հեռուստատեսային տարբերակը, և, երբ ավարտվի երկրորդ ֆիլմի կինոդիտումները, երկու ֆիլմերից կստանանք 4 սերիայից բաղկացած ֆիլմ: Այդ սերիաներում կլինեն նաև կտորներ, որոնք տեղ չեն գտել ֆիլմերի էկրանային տարբերակում»:

Այդ ճակատագրին արժանանում են հատկապես ռուսական ֆիլմերը, որոնք մեծ էկրանային հաջողությունից հետո, ամիսներ անց դառնում  են հեռուստասերիալներ:

 Քրիստինե Մարտիրոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս