Բաժիններ՝

«Ես կենտրոնացած եմ մեկ բանի՝ Ֆլոյդ Մեյվեյզերի վրա». Քոնոր ՄաքԳրեգոր

Հաբիբ Նուրմագոմեդովը և UFC-ի մյուս մարզիկները կարող են հույսեր չփայփայել:

Ե՛վ Ֆլոյդը, և՛ Քոնորը պարզ հասկացրել են, որ իրենց մենամարտը, ամենայն հավանականությամբ, կկայանա. 2 մարտիկներն էլ հետաքրքրված են դրանում:

«Ես կենտրոնացած եմ միայն մեկ բանի՝ Ֆլոյդ Մեյվեյզերի վրա: Դա այն է, ինչին ուղղված է իմ հայացքը: Մենք Ֆլոյդի հետ պետք է հանդիպենք, զրուցենք և պայմանավորվենք ամեն ինչի մասին, ինչպես նրանք դա արեցին Մենիի հետ:

Երբ մենք համաձայնեցնենք թվերը, որը հարմար կլինի և՛ իմ, և՛ նրա համար, ապա կդիմենք երկրպագուներին»,- ՄաքԳրեգորի խոսքերն է մեջբերում News.com-ը:

ESPN-ը մեջբերում է Ֆլոյդին, ով նույնպես դեմ չէ Քոնորի հետ հանդիպմանը:

«Ես հավատում եմ, որ մարտը տեղի կունենա: Մեզ պետք է ուղղակի նայել, թե ինչ կբերի ապագան: Երկրպագուներն ուզում են այդ մարտը, նրանք պահանջում են: Արժե տալ երկրպագուներին այն, ինչ նրանք ուզում են»,- ասել է Մեյվեյզերը:

Ավելի վաղ Ֆլոյդն ասել էր, որ պատրաստ է 100 մլն դոլարի դիմաց կռվել Քոնորի հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս