
Ֆրանսիայի հավաքականը 2-րդ անգամ անընդմեջ դարձավ հանդբոլի աշխարհի չեմպիոն

Եզրափակիչում Աշխարհի առաջնության տանտերերը հաղթեցին Նորվեգիային:
Եզրափակիչը տեղի ունեցավ Փարիզում և ավարտվեց Ֆրանսիայի հաղթանակով՝ 32:26: Աշխարհի չեմպիոնների կազմում ամենաարդյունավետ հանդբոլիստը դարձավ Նիկոլա Կարաբատիչը, ով խփեց 6 գնդակ: Նորվեգացիներից 5 գնդակի հեղինակ դարձավ Քենթ-Ռոբին Տունեսենը:
Ֆրանսիան հաղթեց Աշխարհի առաջնությունը 2-րդ անգամ անընդմեջ, և 6-րդ անգամ՝ պատմության մեջ (1995, 2001, 2009, 2011, 2015, 2017): Վերջին 5 առաջնություններում միայն 2013 թվականին Ֆրանսիայի հեգեմոնիան ընդհատեցին իսպանացիները:
Նորվեգիան առաջին անգամ նվաճեց Աշխարհի առաջնության մեդալները:
Բրոնզի համար խաղում Սլովենիան 31:30 հաշվով հաղթեց Խորվաթիային:
Պատրաստեց Անի Գաբուզյանը