Բաժիններ՝

Գերմանիայի ֆինանսների նախարարը սխալ է որակել փախստականների մեծ հոսքի ընդունումը

Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն Welt am Sonntag պարբերականին տված հարցազրույցում խոստովանել է, որ փախստականների մեծ հոսքի զանգվածային ապաստանի քաղաքականությունը, որի շրջանակում իր երկիրը 2015թ. ընդունել էր Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից հարյուր հազարավոր փախստականների, սխալներ է ունեցել:

«Մենք փորձել ենք շատ բան ուղղել նրանից, ինչ 2015-ին դուրս էր եկել մեր վերահսկողությունից»,- ասել է նա՝ նշելով, թե քաղաքականությանը բնորոշ է սխալվելը:

Նա ընդգծել է, որ Գերմանիա ուղևորվող փախստականների համար հիմնական գրավիչ գործոնը սոցիալական ծրագրերի առատությունն է, կենսաթոշակ ստանալու հնարավորությունը:

«Բայց սխալների վրա կարելի է սովորել»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031