Եթե «Շտրուդել», ապա միայն այսպես. ավստրիական հանրահայտ աղանդերի լավագույն բաղադրատոմսը Առնոլդ Շվարցենեգերից
Ավստրիական դասական «Շտրուդել» աղանդերի բազում բաղադրատոմսեր գոյություն ունեն: Բայց սա միանգամայն յուրահատուկ է: Պարզվում է, հենց այս բաղադրատոմսով է Առնոլդ Շվարցենեգերի համար շտրուդել պատրաստել նրա ավստրուհի մայրը:
Իսկ հայտնի դարձավ դա այն ժամանակ, երբ 1991 թվականին Երկաթե Առնին Ստալոնեի, Բրյուս Ուիլիսի և Դեմի Մուրի հետ միասին բացեց «Հոլիվուդ մոլորակը» ռեստորանների ցանցը և անձամբ ճաշացուցակի մեջ ավելացրեց «Խնձորով շտրուդելը»՝ պնդելով, որ իր մորից լավ ոչ ոք չի կարող պատրաստել այդ աղանդերը:
Երկաթե Առնիի մայրիկի խնձորով շտրուդելի բաղադրատոմսը
Բաղադրիչներ խմորի համար
1. Ալյուր – 340 գ
2. Ձու – 2 հատ
3. Կարագ – 50 գ
4. Ջուր – 1/4 բաժակ
5. Շաքարավազ – 2 ճ/գ
6. Աղ – 1/2 թ.գ
Բաղադրիչներ միջուկի համար
1. Խնձոր – 600 գ
2. Շաքարավազ – 2 ճ/գ
3. Թխվածքաբլիթ – 150 գ
4. Ընկույզ – 100 գ
5. Կարագ – 10 գ
6. Ձու՝ խմորի վրա քսելու համար
Պատրաստման եղանակը
1. Մեծ թասի մեջ խառնել ձուն շաքարավազի հետ:
2. Մաղել ալյուրը և դրա մեջ ավելացնել ձվի և շաքարավազի խառնուրդը և ջուրը: Ավելացնել փափուկ կարագը:
3. Խմոր հունցել, ծածկել անձեռոցիկով և թողնել 40 րոպե:
4. Խնձորը կեղևազրկել, հեռացնել կորիզները, կտրատել: Թխվածքաբլիթը մանրացնել:
5. Հիմա ամենապատասխանատու պահն է. շտրուդելի համար խմորի գրտնակումը: Սեղանի վրա փռել խոհանոցային մեծ սրբիչ, վրան ալյուր ցանել:
6. Հենց սրբիչի վրա ուղղանկյունաձև գրտնակել խմորը 0.7 սմ հաստությամբ: Շտրուդելի ճիշտ խմորը պետք է մի փոքր թափանցի:
7. Հալեցնել կարագը և քսել խմորի ամբողջ մակերեսին: Տարածել խմորը, ցանել մանրացրած ընկույզը, թխվածքաբլիթը և շաքարավազը:
8. Սրբիչի օգնությամբ խմորը փաթաթել՝ տալով դրան ռուլետի տեսք:
9. Տեղափոխել շտրուդելը կարագով պատված տապակի վրա: Հարել ձուն և քսել շտրուդելի մակերեսին:
10. Շտրուդելը թխել 20-30 րոպե, 200 աստիճան տաքացրած ջեռոցում: Վրան շաքարի փոշի ցանել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը