Բաժիններ՝

Ֆիյոնի հավանության վարկանիշը նվազել է նրա կնոջ շուրջ ծավալված սկանդալի ֆոնին

«Հանրապետականներ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի հավանության վարկանիշը նկատելիորեն ընկել է նոյեմբերի սկզբից ի վեր: Այդ մասին վկայում են Odoxa հասարակական կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի հարցման՝ հունվարի 27-ին հրապարակված արդյունքները:

Այսպես, հարցման մասնակիցների 61 տոկոսը Ֆիյոնին բացասաբար Է վերաբերվում, նրան աջակցում է 38 տոկոսը: Մնացածները ձեռնպահ են մնացել:

2016 թվականի նոյեմբերին ֆրանսիացիների մոտավորապես 54 տոկոսն էր դրական գնահատում Ֆիյոնի գործունեությունը: Այսպիսով՝ մի քանի ամսվա ընթացքում նրա աջակցման վարկանիշը նվազել է 16 տոկոսով:

Հարցումն անցկացվել է հունվարի 26-ին, դրան մասնակցել է 1012 մարդ:
Վարկանիշի նվազումը մեծապես կապված է Ֆիյոնի տիկնոջ՝ Պենելոպեի շուրջ ծավալված սկանդալի հետ, նշում են ֆրանսիական ԶԼՄ-ները:

Նախօրյակին դատախազությունը հետաքննություն է սկսել Պենելոպե Ֆիյոնի նկատմամբ, նրան մեղադրում են պետական միջոցների վատնման եւ ֆինանսական չարաշահումների մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս