Ինչ տեղի կունենա, եթե ոտքերն ամեն օր քացախի մեջ դնեք

Խնձորի քացախի օգտակարության մասին վաղուց է հայտնի։ Vajnoe.com կայքը գրում է, որ քացախը բազմաթիվ ակտիվ նյութեր է պարունակում, որոնք կարող են սպանել միկրոբներին և վնասակար բակտերիաներին։

  • Կոկորդի ցավի դեմ։ Բաժակի ¼ չափով քացախը խառնեք 1 բաժակ տաք ջրի հետ։ Օգտակար է սրանով ողողել կոկորդը, եթե զգում եք, որ հիվանդությունը վրա է հասնում։ Բերանի խոռոչում հավաքված բոլոր բակտերիաները կվերանան։
  • Այրոցի դեմ։ 1 թեյի գդալ խնձորի քացախը խառնեք մի փոքր ջրի հետ։ Խառնուրդը կօգնի ազատվել այրոցից։
  • Քթի խցանման դեմ։ Մեկ բաժակ ջրին 1 թեյի գդալ քացախ խառնեք և խմեք։ Քացախը պարունակում է մի շարք վիտամիններ՝ A, B1, B2, B6, C, ինչպես նաև թթուներ։ Այս նյութերը կօգնեն ազատվել խցանումից։
  • Թեփի դեմ։ Խնձորի քացախն ամրացնում է մազերը, դրանց ծավալ և փայլ հաղորդում։ Բացի այդ, քացախը կարող է պայքարել թեփի դեմ։ ¼ բաժակ քացախը խառնեք ¼ բաժակ ջրի հետ, մազերը լվանալուց հետո լվացեք սրանով։ Մազերին թողեք 15 րոպե։
  • Ջղաձգումներ։ Ջղաձգումներն առաջին հերթին՝ վկայում են կալիումի անբավարար քանակի մասին։ 2 ճաշի գդալ քացախը խառնեք 1 թեյի գդալ մեղրի և մեկ բաժակ տաք ջրի հետ։
  • Ոտքերի տհաճ հոտի դեմ։ Ամեն օր ոտքերը դրեք քացախով վաննայի մեջ և մոռացեք ոտքերի քրտնելու և տհաճ հոտի մասին։ Հակամիկրոբային հատկությունների շնորհիվ խնձորի քացախը կարող է պայքարել սնկերի դեմ։
  • Որովայնի փքվածության դեմ։ Որովայնի փքվածությունից խուսափելու համար սնվելուց առաջ քացախով ջուր խմեք։ Այն կօգնի լավացնել նյութափոխանակությունը։
  • Տանը տհաճ հոտի դեմ։ Քացախը խառնեք ջրի հետ, ցողեք խառնուրդը տանը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Տեսանյութեր

Լրահոս