«Այն գաղափարներն ու մոտեցումները, որ ես պաշտպանում եմ, համընկնում են «Ազատ դեմոկրատների» հետ». Աշոտ Եղիազարյան

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, որ նա ընդունել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջարկն ու կուսակցության հետ միասին մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Մեր այն հարցին, թե ինչո՞ւ ընդունեց «Ազատ դեմոկրատների» առաջարկը, նա այսպես պատասխանեց.

«Այն գաղափարներն ու մոտեցումները, որ ես պաշտպանում եմ, համընկնում են «Ազատ դեմոկրատների» հետ»:

Նաև հետաքրքրվեցինք` արդյոք նա տեղյա՞կ է, թե ընտրություններին ընդառաջ՝ բացի իրենից, է՞լ ովքեր են միանալու «Ազատ դեմոկրատներին», ինչին ի պատասխան՝ Աշոտ Եղիազարյանն ասաց, որ իսկապես տեղեկություններ չունի։

Տեսանյութեր

Լրահոս