Բաժիններ՝

«Ես ֆուտբոլային ռոմանտիկ եմ». Չավին 37 տարեկան է

Այսօր իր ծննդյան 37-րդ տարեդարձն է նշում կատալոնական «Բարսելոնայի» լեգենդար ֆուտբոլիստ Չավի Էռնանդեսը:

Չավին միշտ աչքի է ընկել ոչ միայն ֆուտբոլային, այլև մարդկային որակներով: Ձեզ ենք ներկայացնում ֆուտբոլիստի կյանքի կանոնները և ամենատպավորիչ մտքերը:
1. Անգլիան ֆուտբոլի օրորոցայինն է, ֆուտբոլի սիրտն ու հոգին։
2. Ես սիրում եմ կարդալ թերթեր։ Ես ապրում եմ ֆուտբոլով, այնպես որ, պետք է իմանամ՝ ինչ է կատարվում։
3. Մի անգամ Բեռնաբեուից վերադառնալիս ես նամակ ստացա Իկեր Կասիլիասից։ «Այս գոլը ես երբեք չեմ ների քեզ»,- գրել էր նա:
4. Մինչև գնդակն ընդունելը դու պետք է իմանաս՝ ինչ է պետք անել դրա հետ։
5. Մարդիկ ուզում են տեսնել գեղեցիկ ֆուտբոլ, ներկայացում, իսկ «Բարսելոնան» բավարարում է նրանց պահանջները։

6. Երբ ամեն ինչ այնպես չի լինում, միանգամից հեռացնում են մարզչին, որովհետև 25 ֆուտբոլիստի հետ հարցերը լուծելը բարդ է։
7. Փողն ինձ համար էական չէ։ Չէ՞ որ ես «Բարսելոնայի» երկրպագու եմ դեռ մանկուց։
8. Խաղը կառավարում է նա, ում մոտ գնդակն է։
9. Ամենակարևորը ոչ թե հաղթանակն է, այլ սովորելու ցանկությունը։
10. Բավարարվելը նրանով, ինչին հասել ես, դեգրադացիայի առաջին քայլն է։

11. Լեո Մեսսին լավագույնն է աշխարհում։ Նա ավելի լավն է, քան Պելեն, Մարադոնան կամ Կրոյֆը։
12. Կա 2 տեսակի ֆուտբոլ՝ ֆիզիկական ֆուտբոլ և տաղանդի ֆուտբոլ։
13. Անդրես Ինիեստան իմ լավագույն պարային զույգն է ֆուտբոլում։
14. Հարգանքն ու դաստիարակությունը վերջին բանն է, որ կարող ես կորցնել։
15. Ես ֆուտբոլային ռոմանտիկ եմ, ինչպես Յոհան Կրոյֆը։ Մենք սիրում ենք հարձակվողական ֆուտբոլ, որն ուրախացնում է։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս