
Արա Բաբլոյանի որդին կառաջադրվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արաբկիր բժշկական համալիրի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանի որդին՝ Արման Բաբլոյանը, պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Նա մտադիր է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել Արաբկիր համայնքն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում: Արման Բաբլոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց լուրը.
«Այո՛, ես պատրաստվում եմ առաջադրվել, միայն պետք է Հանրապետական կուսակցության խորհուրդը հաստատի, եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցի: Ինչից հետո այդ մասին պաշտոնապես կհայտարարվի»:
Հիշեցնենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի համաձայն՝ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում թեկնածուների, կուսակցությունների եւ դաշինքների առաջադրումները մեկնարկելու են փետրվարի 6-ից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: