«Գագիկ Ծառուկյանը կկարողանա վերահսկել փողոց դուրս եկող մի զանգվածին». Քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է՝ ՀՀ-ի քաղաքական դաշտի վերաձևավորման խնդիր չկա։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կ. Քոչարյանը նշեց, որ Հայաստանում այսօր 2 հոգի ունի վարկանիշ՝ Կարեն Կարապետյանը և Գագիկ Ծառուկյանը:

Ըստ նրա՝ կուսակցություններից ռեալ շանսեր ունի ՀՀԿ-ն, բայց ոչ թե նրա համար, որ սիրում են, այլ այն ունի լուրջ ադմինիստրատիվ և ֆինանսական ռեսուրսներ. «Գագիկ Ծառուկյանի դաշինքը նույնպես շանսեր ունի։ Մնացած ուժերի մասով կարող եմ ասել, որ ոչ թե տրենդային է դաշինքով հանդես գալը, այլ ուղղակի այլ շանս չունեն, սա է խնդիրը, ուրիշ ոչ մի վերաձևավորման խնդիր չկա»։

Կ. Քոչարյանը գտնում է՝ Գագիկ Ծառուկյանի վարկանիշում կորուստ կա: Ըստ նրա՝ Գ. Ծառուկյանը կորցրել է արմատական տրամադրված ընտրազանգվածին, քանի որ նա կենտրոնամետ այլընտրանքային է լինելու։

Քաղտեխնոլոգը չի կարծում, որ հետընտրական զարգացումները սուր կլինեն, որովհետև, ըստ նրա, Գագիկ Ծառուկյանը կկարողանա վերահսկել փողոց դուրս եկող մի զանգվածին։

Կարդացեք նաև

Հարցը, թե արդյո՞ք այս նոր դաշինքները դուրս են մղում ավանդական ընդդիմադիրների, Կ. Քոչարյանը խնդրեց հստակեցնել, թե ովքեր են ավանդական ընդդիմադիրները։ Լրագրողի դիտարկմանը, թե՝ խորհրդարանում իրենց ընդդիմադիր հռչակած «Ժառանգությունը», ՀԱԿ-ը, «Հայկական վերածնունդը»՝ քաղտեխնոլոգն այսպես արձագանքեց. ««Ժառանգությունը» վաղուց արդեն, որպես այդպիսին, գոյություն չունի, ՕԵԿ-ը երբեք չի եղել, չկա, չի էլ լինի ընդդիմություն, ՀԱԿ-ը թուլացած է, թեև վերջին մի քանի ամիսներին ամեն ինչ արվում է, որպեսզի ՀԱԿ-ն անցնի»։

Դիտարկմանը, թե ՀԱԿ-ին ոչ մեկը չի կանչում դաշինքի՝ Կ. Քոչարյանն այսպես արձագանքեց. «ՀԱԿ-ում, ի տարբերություն շատերի, կան սկզբունքներ, կանչելու խնդիրը չէ։ ՀԱԿ-ին հաստատ կվերցնեին, եթե համաձայներ ՀԱԿ-ն ինչ-որ պայմանների, ՀԱԿ-ը, այնուամենայնիվ, ինչ-որ պայմաններ դնում է»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

 

Տեսանյութեր

Լրահոս