Բաժիններ՝

Սիրիայի հյուսիսում ԴԱԻՇ-ի 65 զինյալ է չեզոքացվել

Թուրքիայի զինված ուժերը և զինված ընդդիմության ջոկատները անցած օրերին չեզոքացրել են ԴԱԻՇ-ի 65 զինյալի «Եփրատի վահան» գործողության շրջանակում։ Այս մասին, ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, նշված է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ։

«Հաստատվել է, որ գործողության ընթացքում չեզոքացվել է ԴԱԻՇ-ի 65 անդամ։ Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել ԴԱԻՇ-ի 14 թիրախի Էլ-Բաբ և Բզագախ քաղաքի շրջաններում։ Ոչնչացվել է 6 հրամատարական կետ, 7 թաքստոց, ականապատված ավտոմեքենա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբից հայտնել են նաև, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերը ԴԱԻՇ-ի թիրախներ են հայտնաբերել Թադիֆ, Աբու Ջաբբար ու Ուվաշիա շրջաններում։

«3 ռազմական թռիչքի ու ԱՍԹ-ների 2 հարվածի արդյունքում ոչնչացվել է տանլ, ականանետ, 3 տրանսպորտային միջոց»,- հայտնել են թուրք զինվորականները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս